«Երկիր». Վարչապետի՝ աբսուրդի ժանրի բոլոր սահմանները գերազանցող կամպանիան![]() 1 մարտի 2012 - 09:46 AMT PanARMENIAN.Net - Վերջին օրերին վարչապետի ծավալած կամպանիան գերազանցել է աբսուրդի ժանրի բոլոր սահմանները: «Երկիրը» գրում է, որ մարզերում կազմակերպված հանդիպումները ՀՀԿ ակտիվիստների հետ ուղեկցվում են տնտեսական «բարեփոխումների» մասին դասախոսություններով, վերջում էլ տրվում է պարտադիր hարցը` ի՞նչ առաջարկներ ունեք ՀՀԿ նախընտրական ծրագրում: «Տպավորություն է, թե գործադիր իշխանության ղեկավարը ժամանակից շուտ կատարել է 2007թ. ՀՀԿ նախընտրական ծրագրի բոլոր կետերը, և հիմա նոր ծրագրի համար իդեաներ է փնտրում մարզերում: Արդեն գործում է Գյումրիի տեխնոպարկը, Դիլիջանը դարձել է տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, Եղվարդի ջրամբարի ափին գտնվող 5 աստղանի հյուրանոցային համալիրում ու Ջերմուկի առողջարաններում էլ գբոսաշրջիկներից տեղ ու դադար չկա: Տիգրան Սարգսյանն էլ«օպերատիվ» գբաղվում է բարձրացվող հարցերով կամ տարիներով լուծում չստացած խնդիրներով»,- գրում է թերթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |