
Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 29-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Կանադայի ընտրանու հետ:
Հայ ֆուտբոլիստները հիանալի հանդիպում անցկացրին և կարողացան հաղթանակ տանել: Չնայած առաջինը հաշվի մեջ առաջ անցան կանադացիները, և գոլի հեղինակ դարձավ Քևին Մաքկենան, bայց 23-րդ րոպեին Մարկոս Պիզելլին հեռահար գեղեցիկ հարվածով նախ հավասարեցրեց հաշիվը, ապա խփեց Հայաստանի երկրորդ գնդակը` դառնալով դուբլի հեղինակ:
Խաղավարտին 11-մետրանոցը հաջող իրացրեց հավաքականի նորեկ, ամստերդամի “Այաքսի” կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, և խաղն ավարտվեց 3:1 հաշվով:
Մեկ օր առաջ Հայաստանի հավաքականը 0:2 հաշվով զիջել էր սերբերին: