Այուսհետ Ucom-ը գործում էԱջափնյակ համայնքում![]() 1 մարտի 2012 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Ucom ընկերության ծառայություններն այսուհետ հասանելի են նաև Երևանի Աջափնյակ համայնքում, տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։ Աջափնյակի բոլոր բնակիչները կարող են այցելել Ucom-ի սպասարկման կենտրոններ և բաժանորդագրվել ընկերության ծառայություններին: Ներտնային միացումները մեկնարկելու են մարտի 2-րդ կեսին: Ucom-ը նաև շարունակելու է տրամադրել ինտերնետ բարձրացված արագություններով: Տրամադրվող ինտերնետ հասանելության մինիմալ արագությունը ֆիզիկական անձանց համար կազմում է 8Մբ/վ, որի արժեքն է 8000 դրամ, 12Մբ/վ` 12000 դրամ, 15Մբ/վ` 15000 դրամ: Անփոփոխ են նաև Երեքը մեկում բոլոր փաթեթներում ներառված ինտերնետի արագությունները։ Ucom ընկերության ծառայություններն արդեն հասանելի են Կենտրոն, Դավթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Նոր Նորք և Շենգավիթ համայնքներում: Հաջորդ համայնքը, որը կմիացվի Ucom ցանցին Հարավ-Արևմտյան թաղամասն է: Այստեղ Ucom –ը պլանավորում է սկսել ծառայություններ մատուցել 2012թ. մայիս ամսից: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |