1 մարտի 2012 - 16:51 AMT
Ուկրաինան թողարկել է 2012թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին նվիրված հուշադրամ

Ուկրաինայի Ազգային բանկը շրջանառության մեջ է դրել հուշադրամ` նվիրված ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, որն անցկացվելու է Ուկրաինայում և Լեհաստանում: Դրանց ընդհանուր քանակը 5 մլն է, դրամների անվանական արժեքը 1 գրիվնա է:

Դրամը EURO- 2012-ի պաշտոնական լիցենզավորված արտադրանքն է : Դրամը պատրաստված է ալյումինե բրոնզից, որակը սովորական է, քաշը` 6,8գ, տրամագիծը` 26մմ, հաստությունը` 1,85մմ: 2011թ դեկտեմբերին ՈւԿԲ թողարկել է EURO-2012-ին նվիրված հուշադրամներ` 5, 10, 20 և 500 գրիվն անվանական արժեքով: