16-րդ թաղամասում արդեն 2 բազմաբնակարան շենք է գազաֆիկացվել![]() 1 մարտի 2012 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից մեկնարկած, մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման պիլոտային ծրագրի արդյունքում արդեն գազիֆիկացվել են թիվ 14 և 15 շենքերը: Գազամատակարարման փորձարկմանը մասնակցել են քաղաքապետարանի և «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացուցիչները: Քաղաքապետարանից հայտնում են, որ բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել կատարված աշխատանքներից` շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին և «ՀայՌուսգազարդին» այս ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար: 16-րդ թաղամասի տիպային բարձրահարկ շենքերը նախատեսված չեն եղել գազիֆիկացման համար, ինչն էլ ավելի է կարևորում այս ծրագրի իրականացումը, որը նաև բնակիչների կողմից երկար տարիներ բարձրացվող խնդիր էր: Նշենք, որ գազիֆիկացման աշխատանքներն ավարտելուց հետո, շենքերից յուրաքանչյուրում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան 120 ընտանիքներ: Ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է գազիֆիկացնել 16 թաղամասի մնացած բարձրահարկերը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |