Փաշինյան. Ամենասարսափելին այն է, որ ԱԻ դեպքում բանակի կիրառման մասին օրենքն ընդունվել է հենց մարտի 1-ին

Փաշինյան. Ամենասարսափելին այն է, որ ԱԻ դեպքում բանակի կիրառման մասին օրենքն ընդունվել է հենց մարտի 1-ին

PanARMENIAN.Net - «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, անդրադարձել է դրությանը երկրում` իշխանություններին մեղադրելով ստեղծված սոցիալ-տնտեսական իրադրության մեջ: Այս համատեքստում նա նկատել է, որ բնակչության 80 տոկոսը բացեիբաց խոստովանում է, որ հնարավորության դեպքում կհեռանա երկրից:

Սարգսյանից հետո ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը, որն անդրադարձել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին, որն ընդունվել է այսօր Հայաստանի Ազգային ժողովում: Նա նկատել է, որ չնայած ընդդիմության բոլոր կոչերին, օրենքը, այնուամենայնիվ, ընդունվել է, և ամենասարսափելին այն է, որ ԱԻ դեպքում բանակի կիրառման մասին օրենքն ընդունվել է հենց մարտի 1-ին:

Այսօր ՀՀ ԱԺ-ում 67 «կողմ» և 1 «դեմ» ձայներով ընդունվել է «Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի մասին» օրենքը, իսկ ընդդիմադիրները բոյկոտել են այն և քվեարկությանն առհասարակ չեն մասնակցել:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծն» առաջին ընթերցմամբ ընդունվել էր փետրվարի 9-ին, սակայն հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով ուղարկվել էր լրամշակման, որից հետո այն դրվեց ԱԺ քննարկմանն արագացված կարգով: Ընդդիմությունն այս օրինագիծը հակասահմանադրական է համարում:

Սակայն վարչապետի առաջարկով օրինագծի քննարկումը հետաձգվել էր` այն վերամշակելու պատրվակով: Վերանայվելուց հետո օրինագիծը հրատապ կարգով դրվել էր ԱԺ դիտարկմանը: Ընդդիմությունը տվյալ օրինագիծը համարում է հակասահմանադրական, քանի որ այն նախագահին օժտում է միանձնյա լիազորություններով, ինչպես նաև թույլատրում է բանակի կիրառումը սպառնալիքի դեպքում, որը հանգեցրել է ԱԻ-ի:

2008թ փետրվարից հայկական ընդդիմությունը` նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաք` այդ կերպ արտահայտելով նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դժգոհությունը:

Մարտի 1-2 ակցիաների ընթացքում բախումներ էին եղել հանրահավաքի մասնակիցների և ոստիկանության ուժերի միջև: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժել է մոտ 200 մարդ, ձերբակալվել 100 և զոհվել 10:

17  01.03.12 - ՀԱԿ հանրահավաք Ազատության հրապարակում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---