Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը ԵԱ-ում կխաղան միմյանց հետ

Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը ԵԱ-ում կխաղան միմյանց հետ

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին Գազիանթեփում (Թուրքիա) տեղի կունենա Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության երկրորդ մրցափուլը:

Այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը կխաղան միմյանց հետ: Շախմատիստուհիները մեկական միավոր ունեն: Լիլիթ Մկրտչյանը կհանդիպի Ելենա Սեդինայի (Իտալիա), իսկ Մարիա Կուրսովան` Իննա Գապոնենկոյի (Ուկրաինա) հետ: Աննա Հայրապետյանը կխաղա մեկ այլ ուկրաինուհի շախմատիստ Օլենա Մարտինկովայի հետ:

Առաջնությունն ընթանում է 11 մրցափուլի շվեյցարական համակարգով, ժամանակի հսկողությունը` 90+30` գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազ. եվրո: Մրցաշարը կավարտվի մարտի 14-ին, մարտի 8-ին շախմատիստուհիները կհանգստանան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---