ART EXPO 2012. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ներկայացրեց 8 կրթական ծրագիր

ART  EXPO 2012.  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ներկայացրեց 8 կրթական ծրագիր

PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Երաժշտական սրահ-անակնկալ», «Համաշխարհային գոհարների ցուցադրումը Խաչատրյանի տուն-թանգարանում», «Լսենք դասական» և այլ խորագրերով ծրագրերն արդեն ավանդական են դարձել թանգարանում և այս տարի էլ կշարունակվեն: Հենց շնորհանդեսի ժամանակ Երևանի թիվ 99 դպրոցի երեխաները ներգրավվեցին «Ես դիրիժոր եմ» ծրագրին: «Մենք խաղերի միջոցով փորձում ենք երեխաներին ներգրավել դեպի արվեստի աշխարհ, մասնավորապես երաժշտական, քանի որ այն երեխաների համար ամենամատչելի բնագավառն է արվեստում: Եթե այս տարիքից ճիշտ ես դաստիարակում երեխաներին, նրանք արագ արձագանքում են և հետաքրքիր գաղափարներ են տալիս մեզ», ասաց Գրիգորյանը:

Տնօրենի խոսքով, չնայած դժվարություններին, թանգարանը կրթական ծրագրերն իրականացնում է նաև մարզային դպրոցների աշակերտների համար, քանի որ մարզերի երեխաները նույնպես դրանց կարիքն ունեն:

ART EXPO 2012-ը բացվել է մարտի 2-ին և տևելու է 3 օր: Այս տարի ավանդական տաղավարներին փոխարինել են 44 թեմատիկ գոտիները: Բացի դրանից, այն աչքի է ընկնում բազմաթիվ շնորհանդեսներով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---