Այսօր Ռուդոլֆ Խաչատրյանը կդառնար 75 տարեկան

Այսօր Ռուդոլֆ Խաչատրյանը կդառնար 75 տարեկան

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին հայ նկարիչ, Հայկական ՍՍՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 75 տարեկան:

Ռուդոլֆ Խաչատրյանը ծնվել է 1937թ Երևանում: Նա ունեցել է ծանր մանկություն, որը համընկել է պատերազմի և հետպատերազմական տարիների հետ: Նրա ընտանիքը քիչ է հետաքրքրվել արվեստով: Այս ամենը, դժվար թե, նպաստեր նկարչի ձևավորմանը: Սակայն տղան հետաքրքրվում էր նկարչությամբ, որը վերածվում է արվեստի նկատմամբ մեծ սիրո: Արդեն 18 տարեկան հասակում Ռուդոլֆ Խաչատրյանը ներկայացրել է իր գրաֆիկական աշխատանքները հանրապետական ցուցահանդեսներին:

Խաչատրյանի յուրաքանչյուր կտավը նկարչի մտորումներն են ժամանակի, կյանքի նշանակության, հոգևոր արժեքների վերաբերյալ:

Առաջին անգամ Խաչատրյանի աշխատանքները ներկայացվել են Մոսկվայում` Անդրկովկասի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսին` նվիրված ԽՍՀՄ ստեղծման 50-ամյակին: Երիտասարդ նկարիչը նկատվել է գեղարվեստասեր հասարակության կողմից: Խաչատրյանի անհատական ցուցահանդեսներ են բացվել Լենինգրադում` 1979, Օդեսայում`1976, Մոսկվայում` 1978, 1984, Երևանում` 1980, 1983 թվականներին, որոնք մեծ հաջողություն են վայելել:

Նկարիչը մահացել է 2007թ` սրտի հիվանդությունից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---