Պակիստանի զինվորականները հաջողությամբ փորձարկել են բալիստիկ հրթիռը

Պակիստանի զինվորականները հաջողությամբ փորձարկել են բալիստիկ հրթիռը

PanARMENIAN.Net - Պակիստանի զինվորականները հաջողությամբ փորձարկել են Հաթֆ-II «Աբդալի» բալիստիկ հրթիռը, որը կարող է մարտագլխիկ կրել, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: «Հրթիռը օպերատիվ մակարդակի ներուժ է ապահովում Պակիստանի ռազմավարական ուժերի համար»,-ասվում է հայտարարության մեջ՝ հավելյալ ռազմավարական ու մարտավարական ներուժին, որ Պակիստանն արդեն ուներ»,-ասվում է Պակիստանի բանակի հաղորդագրության մեջ:

«Աբդալին»- փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է, որն ունակ է մեծ ճշգրտությամբ թիրախներ կործանել մինչև 180 կմ հեռավորության վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---