Վրաստանում Հայաստանի դեսպանատունը կազմակերպել է համերգ` «Ռոքն ընդդեմ բռնության»

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը կազմակերպել է համերգ` «Ռոքն ընդդեմ բռնության»

PanARMENIAN.Net - Մարտի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր համերգ «Ռոքն ընդդեմ բռնության» խորագրով: Ինչպես հայտնում ՀՀ ԱԳՆ, միջոցառմանը հրավիրված են եղել դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ, Վրաստանի մշակութային և հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգին բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպանն իր խոսքում, դատապարտելով բռնություն և ագրեսիա պարունակող բոլոր երևույթները, մասնավորապես, նշել է. «Մենք այս օրերին հիշում ենք ցավալի իրադարձությունները, որոնք կատարվեցին նախորդ դարավերջին, սովետական կայսրության փլուզման նախաշեմին և դրանից հետո: Մասնավորապես, այն ողբերգությունները, որոնք տեղի ունեցան Սումգայիթում, Բաքվում, ղարաբաղյան պատերազմի ընթացքում»: ՀՀ դեսպանն իր խոսքի վերջում, արձանագրելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը` հույս է հայտնել, որ Հարավային Կովկասի ժողովուրդներին կհաջողվի ստեղծել խաղաղ և բարգավաճող տարածաշրջան:

Միջոցառման ավարտին համերգի մասնակիցները համերաշխության օդապարիկներ են արձակել գիշերային Թբիլիսիի երկնքում: Համերգի ընթացքում դեսպան Հովհաննես Մանուկյանը հարցազրույց է տվել Վրաստանի ռուսալեզու «Պիկ» հեռուստաընկերությանը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---