Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի 53-ամյակին նվիրված միջոցառում

Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի 53-ամյակին նվիրված միջոցառում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ, պաշտպանության նախարար, Հանրապետական կուսակցության նախագահ Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 5-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են Սպարապետի հարազատները, մարտական ընկերները, զինծառայողներ, Վազգան Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ: Միջոցառման ժամանակ ելույթով հանդես է եկել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը նշել է Վազգեն Սարգսյանի ավանդը հայկական բանակի ձևավորման մեջ: «Վազգեն Սարգսյանը կամավորականների համար Սպարապետ եղավ, իսկ բանակի համար դարձավ պաշտպանության նախարար: Բայց նա միայն նախարար չէր, այլ մեր ավագ ընկերը, ավագ եղբայրը, դժվարին պահերին մեր ամենահուսալի և վստահելի աջակիցն ու հենարանը… Մեր զոհված ընկերները մեզ զրկել են սխալվելու իրավունքից: Դա նշանակում է, որ եկել է պահը ևս մեկ անգամ մեր անցած ճանապարհը քայլ առ քայլ վերաիմաստավորելու և մեր ամենօրյա գործունեության մեջ քար առ քար իրար վրա դնելով Սպարապետի հպարտության առարկան` բանակի մարտունակությունը ամրապնդելու և բազմապատկելու»,- նշել է նա:

Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը, իր խոսքում նշել է, որ ուրախ է հայոց կանոնավոր բանակի հաջողություններով, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի ժողովուրդը միայն հպարտությամբ վերաբերի իր զավակին` ազգային բանակին: Ի նշան երախտիքի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի հորը` Զավեն Սարգսյանին, պարգևատրել է «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---