Բենյամին Նեթանյահուն. Իսրայելը դեռ չի որոշել գրոհելու է Իրանի վրա թե ոչ

Բենյամին Նեթանյահուն. Իսրայելը դեռ չի որոշել գրոհելու է Իրանի վրա թե ոչ

PanARMENIAN.Net - Իսրայելը դեռ չի որոշել գրոհելու է Իրանի միջուկային օբյեկտները թե ոչ: Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դիտարկում է այդ գաղափարը որպես միանգամայն հավանական: Սակայն Վաշինգտոնում դեռ բավականին զգուշավոր դիրքորոշում են որդեգրել այդ հարցում: Նեթանյահուի հանդիպումը Բարաք Օբամայի հետ պարզություն չմտցրեց այդ հարցում:

«Նեթանյահուն հայտնել է ԱՄՆ նախագահին, որ Իսրայելը դեռ որոշում չի կայացրել այդ հարցի վերաբերյալ»,-գրում է Haaretz-ը:

Այնուամենայնիվ, թերթը նշում է, որ կողմերը «պայմանավորվել են ավելի սերտ համագործակցել Իրանի հարցում:

Մասնավորապես այդ նպատակով երկու շաբաթից Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Բեննի Հանցը կայցելի Վաշինգտոն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---