Վազգեն Սարգսյանի մայրը պարգեևատրվել է ՊՆ «Զինանշան» գերատեսչական մեդալով![]() 7 մարտի 2012 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Կանանց միջազգային օրվան ընդառաջ` մարտի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում: Շնորհավորելով կին զինծառայողներին ու միջոցառմանը ներկա կին ազատամարտիկներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է կանանց դերը արցախյան պատերազմում և այսօր Զինված ուժերում: Պաշտպանության նախարարի հրամանով Հայաստանի և Արցախի Ազգային hերոսների հարազատներ, մի խումբ կին զինծառայողներ, քաղաքացիական ծառայողներ և երեք զինվոր որդի ունեցող մայրեր միջոցառման ժամանակ պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով, իսկ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը` ՀՀ ՊՆ «Զինանշան» գերատեսչական մեդալով: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |