8 մարտի 2012 - 16:13 AMT
ԱՄՆ-ն առաջարկել է Իսրայելին հետաձգել Իրանի դեմ հարվածը մինչև 2013 թվականը

ԱՄՆ-ն առաջարկել է Իսրայելի բանակին նորագույն մարտական տեխնիկա տրամադրել Իրանի դեմ հարվածը հետաձգելու փոխարեն, հինգշաբթի հայտարարել է Agence France-Presse-ը, հղում անելով իսրայելյան «Մաարիվ» թերթին:

Անանուն աղբյուրների տվյալներով, առաջարկը քննարկվել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ: ԱՄՆ իշխանությունները, մասնավորապես, առաջարկել են հակաբունկերային ռումբեր առաքել: Փոխարենը, ինչպես հայտնում է Lenta.Ru-ն, Իսրայելը պետք է համաձայնվի հետաձգել Իրանի դեմ հարվածը մինչև 2013 թվականը:

Ըստ ԱՄՆ իշխանությունների, ամերիկյան սպառազինությունը թույլ կտա իսրայելցիներին մարտավարական առավելություն ստանալ Իրանի հանդեպ և սեղմ ժամկետում գործելու անհրաժեշտություն այլևս չի լինի: