ԱՄՆ սենատորներն առաջարկում են դադարեցնել Աֆղանստանի բանակի համար ՌԴ-ից Մի-17 ուղղաթիռների գնումները

ԱՄՆ սենատորներն առաջարկում են դադարեցնել Աֆղանստանի բանակի համար ՌԴ-ից Մի-17 ուղղաթիռների գնումները

PanARMENIAN.Net - Մի շարք ամերիկյան սենատորներ արտահայտվել են Աֆղանստանի բանակի համար Ռուսաստանից Մի-17 ուղղաթիռների գնումները դադարեցնելու օգտին այն պատճառով, որ Մոսկվան «զենք է վաճառում Սիրիային»: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Սենատի զինված ուժերի գործերի կոմիտեում լսումների ժամանակ օրենսդիրներ Ջոն Քորնինն ու Ռիչարդ Բլյումենտալը դժգոհություն են հայտնել այն առիթով, որ «ամերիկյան հարկատուների գումարները ծախսվում են Ռուսաստանից ուղղաթիռներ գնելու վրա, որը զենք է վաճառում Ասադի վարչակարգին»: «Արդյո՞ք ԱՄՆ-ն, ունենալով այսքան սեփական այլընտրանքային ուղղաթիռներ, պետք է պարգևատրի Ռուսաստանին (նրանից գնելով Մի-17) Սիրիայում նրա գործողությունների դիմաց»,- հայտնել է Քորնինը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---