9 մարտի 2012 - 13:53 AMT
Թունիսը մտադիր է իր խաղաղապահներին Սիրիա գործուղել

Մարտի 8-ին տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ու Թունիսի նախագահ Մոնսեֆ էլ Մարզուկիի հանդիպումը:

Գյուլը միանշանակ արտահայտվեց «օտարերկրյա ռազմական ներխուժման դեմ», Մարզուկին հանկարծակի ցանկություն հայտնեց խաղաղապահներ գործուղել Սիրիա, եթե ԱՊԼ-ն խաղաղապահների զորակազմի մանդատ տա:

Մարզուկին հայտարարել է, որ «այժմ հարկավոր է շարունակել մեր ռուս և չինացի գործընկերներին ուղղված քաղաքական ջանքերը, համոզելու համար, որ Սիրիայի համար խաղն ավարտված է»:

Գյուլն ու Մարզուկին քննարկել են «Սրիայի բարեկամների» երկրոդ խորհրդաժողովի նախապատրաստման աշխատանքները, որը տեղի է ունենալու երկու շաբաթից Ստամբուլում: