
Լոս Անջելեսի ոստիկանության կողմից կավատության մեղադրանքով ձերբակալվել են երեք հայեր: LA Daily News-ը հայտնում է, որ այս գործով 34 ձերբակալվածների թվում են Սարգիս Թունյանը, Էդիկ Հախնազարյանը և Չարլզ Ստեփանյանը:
Լոս Անջելեսի ոստիկանական վարչության 80 աշխատակիցներ հատուկ գործողություն էին իրականացրել մարմնավաճառների հայտնի հավաքատեղի Սան Վելլիի Լենքերշիմ բուլվարում` ներգրավելով կին գործակալներին: Նրանց առաջիկայում մեղադրանք է առաջադրվելու: