Հիլարի Քլինթոն. Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն այժմ ավելի կոշտ են, քան երբևէ![]() 9 մարտի 2012 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն այժմ «ավելի կոշտ են, քան երբևէ», հինգշաբթի օրը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` հավելելով, որ Միացյալ Նահանգները շարունակում են համարել, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտության համար ժամանակը դեռևս չի սպառվել: Ելույթ ունենալով Լիբիայի վարչապետ Աբդուրրահիմ էլ-Քեյբի հետ համատեղ մամլո ասուլիսում` Քլինթոնը նաև հայտնել է, որ միջազգային հանրությունը միակարծիք է` անհրաժեշտ է թույլ չտալ, որպեսզի Իրանը ռազմական միջուկային պոտենցիալ ստանա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |