Հովհաննես Սահակյանը ոչ մի վատ բան չի տեսնում Շուշան Պետրոսյանի պատգամավոր դառնալու ցանկության մեջ![]() 9 մարտի 2012 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեկնաբանել է հայկական էստրադայի աստղ, Հայաստանի վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը դեմ չէ խորհրդարանի պատգամավոր դառնալ, ինչպես նաև օժանդակելու է ՀՀԿ-ին: «Եթե մարդը, անկախ նրանից դա Շուշան Պետրոսյանն է կամ արվեստագետ, իսկ միգուցե այլ ոլորտից, գտնում է, որ ինքն ունի ներուժ, կարծում է, որ կարող է որպես պատգամավոր իր դրական ներդրումը կատարել մեր երկրի և ժողովրդի օրենսդրական աշխատանքի մեջ, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում դրանում»,- հայտնել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: Ինչ վերաբերում է Շուշան Պետրոսյանին ՀՀԿ ընտրացուցակում ընդգրկելու հարցին, ապա Սահակյանը պատասխանել է, որ կուսակցության ցուցակն առայժմ չի քննարկվել: «Երբ (կուսակցության) Խորհուրդը որոշում ընդունի այն մասին, որ պետք է ընդգրկել նաև արվեստագետների կամ ավելացնել կանանց դերը, ապա ես դրանում ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- հավելել է նա: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |