Սիրիական ընդդիմությունը հանդես է եկել երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման դեմ

Սիրիական  ընդդիմությունը հանդես է եկել երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման դեմ

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմության առաջնորդների մի մասը հանդես է եկել երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման փորձերի դեմ: Ինչպես հաղորդում է AP-ն, Սիրիայի հարցով ՄԱԿ/ԱՊԼ ընդհանուր ներկայացուցիչ Քոֆի Անանի՝ Սիրիա ժամանելու նախօրեին ընդդիմության ներկայացուցիչները հրադադարի մասին բանակցություններ անցկացնելուն ուղղված նրա ջանքերն անվանել են անմիտ և անտեղի: Մասնավորապես, ընդդիմության առաջնորդների միջև տեղի է ունեցել պառակտում՝ ոմանք ցանկանում են հասնել արտաքին ռազմական օգնության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---