Եգիպտոսի խորհրդարանում կքննարկվի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը

Եգիպտոսի խորհրդարանում կքննարկվի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի խորհրդարանում կքննարկվի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, որը ղեկավարում են զինվորականները: Եթե նախաձեռնությունը ստանա մեծամասնության հավանությունը, Եգիպտոսում քաղաքական ճգնաժամի նոր ալիք կսկսվի: Խորհրդարանականներին նման քայլի դրդեց վարչապետ Քամալ ալ Գանզուրիի ԱՄՆ քաղաքացիների ձերբակալության վերաբերյալ բացատրություններ տալու մերժումը:

Օտարերկրացիներին, որոնք անցնում են Եգիպտոսում ՈԿԿ-ների ապօրինի ֆինանսավորման գործով, արգելվել էր հեռանալ երկրից: Սակայն, դատավարությունների մեկնարկից հետո դատախազությունը հանեց այդ արգելքն ու ամերիկացիները մեկնեցին Եգիպտոսից: Պատգամավորները նման գործողությունները հանցավոր համարեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---