ԶԵԱԲ-ը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբին» 10 մլն դոլար կհատկացնի ՓՄՁ վարկավորման համար

ԶԵԱԲ-ը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբին» 10 մլն դոլար կհատկացնի ՓՄՁ վարկավորման համար

PanARMENIAN.Net - Մարտի 12-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և Զարգացման եվրասիական բանկը փոքր և միջին ձեռնարկատիրությանը 10 մլն դոլարի չափով ֆինանսավորելու համար վարկային համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը Երևանում ստորագրել են «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը, իսկ ԶԵԱԲ կողմից` վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան:

«Մեր բանկը շարունակում է ակտիվորեն մշակել միջազգային հարաբերություններ, և այսօր մենք վարկային համաձայնագիր ենք ստորագրում ՓՄՁ ֆինանսավորման համար»,- ասել է Խանդկարյանը` հավելելով, որ աջակցությունը ՓՄՁ զարգացմանը բանկի համար առաջնահերթ ուղղություն է, և «ցանկացած տնտեսության զարգացման ողնաշարն է»:

Խանդկարյանը հաղորդել է նաև, որ դրանով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» համագործակցությունը ԶԵԱԲ հետ չի ավարտվում, քանի որ բանկը ԶԵԱԲ հետ բանակցություններ է վարում նաև առևտրային ֆինանսավորման զարգացման վարկային գիծ բացելու, ինչպես նաև էներգախնայող նախագծերի վարկավորման ֆոնդեր ստանալու համար:

Դմիտրի Ժուրբան իր հերթին հավելել է, որ ԶԵԱԲ-ն ընդլայնում է իր համագործակցությունը Հայաստանի ֆինանսական ոլորտի հետ. երկրում ԶԵԱԲ աշխատանքի մեկնարկից ի վեր այդ հատվածին 50 մլն դոլար է ուղղվել: «Ես երջանիկ եմ, որ շարժումը չի դադարում, և մենք շփման նորանոր կետեր ենք գտնում»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---