Մարտի 13-ին կմեկնարկեն Եղիշե Չարենցի 115-ամյակին նվիրված միջոցառումները

Մարտի 13-ին կմեկնարկեն Եղիշե Չարենցի 115-ամյակին նվիրված միջոցառումները

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում կմեկնարկեն հայ անվանի գրող, բանաստեղծ Եղիշե Չարենցի 115-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտները թանգարանի բակից Մաշտոց պողոտայով և Սայաթ-Նովա փողոցով քայլերթով կընթանան դեպի Չարենցի հուշահամալիր, որտեղ ելույթներ կունենան, կասմունքեն մտավորականներ, ուսանողներ, ուսուցիչներ, աշակերտներ:

Այնուհետև հանդիսությունները կշարունակվեն Չարենցի տուն-թանգարանում, որտեղ կբացվի «Եղիշե Չարենց` դիմանկարների շարք» ցուցահանդեսը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---