Հիլարի Քլինթոնը Բաշար Ասադին մեղադրել է նոր ռազմական հարձակումների մեջ

Հիլարի Քլինթոնը Բաշար Ասադին մեղադրել է նոր ռազմական հարձակումների մեջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրել է անցյալ հանգստյան օրերին Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանի հետ հանդիպման ժամանակ նոր ռազմական հարձակումների ցինիկ կազմակերպման մեջ, գրում է BBC-ն:

«Մենք հերքում ենք Ասադի ռազմական մեքենայի գործած կանխամտածված սպանություններն ու պաշարման ժամանակ ստիպված ինքնապաշտպանության դիմած քաղաքացիական անձանց գործողությունները նույն շարքին դասելու ցանկացած փորձեր»,- հայտնել է նա ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում:

Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին:

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 7,5 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---