Լևոն Ջուլֆալակյանը գոհ է հայ ըմբիշների ելույթներից Եվրոպայի առաջնությունում

Լևոն Ջուլֆալակյանը գոհ է հայ ըմբիշների ելույթներից Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գոհ է իր սաների ելույթներից Բելգրադում անցած Եվրոպայի առաջնությանը:

«Մեր 7 ըմբիշներից 3-ը մեդալներ նվաճեցին՝ Եվրոպայի չեմպիոն դարձավ Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզե մեդալներ նվաճեցին Արսեն Ջուլֆալակյանն ու Յուրի Պատրիկեևը: Ճիշտն ասած, ես ակնկալում էի 4 մեդալ, սակայն Ռոման Ամոյանին մրցավարները թույլ չտվեցին դուրս գալ հաջորդ փուլ»,-ասել է մարզիչը:

Ըստ նրա, հավաքականի բոլոր ըմբիշները պայքարեցին մինչև վերջ ու լավ մենամարտեր անցկացրեցին. «Կարող եմ ասել, որ ոմանց փորձը չհերիքեց, սակայն, մեզ այնուամենայնիվ հաջողվեց ընդհանուր թիմային հաշվարկում 5-րդ տեղը զբաղեցնել»: Ապրիլի 5-ից հունահռոմեական հավաքականը կսկսի հավաքը, պատրաստվելով նոր մրցաշարերի: Առաջին մրցաշարը տեղի կունենա ապրիլի 20-22 Բուլղարիայում, հետո ըմբիշները ապրիլի 27-29 հանդես կգան Չինաստանում, վերջին վարկանիշային մրցաշարը կանցնի մայիսի 4-6 Ֆինլանդիայում: Հայաստանի հավաքականից Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր արդեն նվաճել է Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---