Ռուսաստանի ԱԳՆ և ԵԱՀԿ ներկայացուցիչները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը

Ռուսաստանի ԱԳՆ և ԵԱՀԿ ներկայացուցիչները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է Հարավային Կովկասի հարցով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Պատրիկ Մերֆիին: Հանդիպմանը կողմերը քննարկել են արդի միջազգային հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասի իրավիճակը և տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեությունը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: 2012-ին ԵԱՀԿ-ում նախագահում է Իռլանդիան, որն իր աշխատանքի հիմնական գերակայությունների շարքում նշել է ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների լուծումը՝ ղարաբաղյան, վրացական և մերձդնեստրյան: Գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳՆ ղեկավար Էյմոն Գիլմորի առաջին քայլերից մեկը Հարավային Կովկասի հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակելն էր: Այս պաշտոնում նշանակված դեսպան Մերֆին ավելի վաղ ծառայել է Իռլանդիայի դիվանագիտական առաքելություններում նախկին ԽՍՀՄ-ում, Գերմանիայում, Իսպանիայում և Ճապոնիայում: Հունվարի վերջին Մերֆին իր նշանակումից հետո առաջին անգամ ժամանել է տարածաշրջան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---