Ամերիկացիների մեծ մասը դեմ է Իրանի հետ պատերազմին

Ամերիկացիների մեծ մասը դեմ է Իրանի հետ պատերազմին

PanARMENIAN.Net - Ամերիկացիների մեծ մասը դեմ է Իրանի հետ պատերազմին, կարծելով, որ ԱՄՆ-ն պետք է պահպանի չեզոքությունն ու շարունակի դիվանագիտական ճնշումը: Այդ մասին են վկայում անկախ World Public Opinion կազմակերպության ու Մերիլենդի համալսարանի անցկացրած հարցման արդյունքները:

Այդպես, հարցվածների 69 տոկոսը գտնում է, որ ԱՄՆ-ն դաշնակիցների հետ պետք է շարունակի դիվանագիտական ճնշումը Թեհրանի վրա: Նույնիսկ Հանրապետական կուսակցության կողմնակիցների 58 տոկոսը դեմ է ԱՄՆ մասնակցությանը ռազմական հակամարտությանը:

Հարցումն անց է կացվել մարտի 3-7-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---