Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել է առաջնությունն ազգամիջյան բախումների վտանգի պատճառով

Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել է առաջնությունն ազգամիջյան բախումների վտանգի պատճառով

PanARMENIAN.Net - Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել է երկրի առաջնությունը նոր ազգամիջյան բախումների ծագման վտանգի պատճառով:

Անվտանգության արտակարգ բարձր ռիսկերի պատճառով անորոշ ժամկետով հետաձգվել են առաջին հերթին Տետովո քաղաքում Առաջին (Բարձրագույն) լիգայի 20-րդ տուրի «Շկենդիա» - «Վարդար» և «Տետեկս» - «Նապրեդոկ» հանդիպումները:

Քանի որ մակեդոնյան ֆուտբոլում գործում է կանոն, որի համաձայն ազգային առաջնության հերթական մրցափուլը չի կարող մեկնարկել, քանի դեռ նախորդ մրցափուլի բոլոր հանդիպումները չեն խաղարկվել, երկրի առաջնությունը դադարեցվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---