Եթե Հայաստանը չհաղթահարի ընտրական թեստը, ԵՄ հետ Ասոցիացիայի մասին պայմանագիրը կդադարեցվի

Եթե Հայաստանը չհաղթահարի ընտրական թեստը, ԵՄ հետ Ասոցիացիայի մասին պայմանագիրը կդադարեցվի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ չի անցկացնելու հայաստանյան ընտրությունների մոնիթորինգ, սակայն ԵԱՀԿ/ ՄԻԺԻԲ-ը անպայման կուղարկի իր դիտորդներին. 24 երկարաժամկետ և ավելի քան 250 կարճաժամկետ դիտորդներ հետևելու են Հայաստանում արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը: Այս մասին այսօր Երևանում` Հայաստանում ժողովրդավարական ընտևրությունների անցակացմանն աջակցելու ԵԱՀԿ և ԵՄ ծրագրի բացմանը, հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Օննո Սիմոնսը:

Սիմոնսն ընդգծել է, որ եթե Հայաստանը չհաղթահարի ընտրական թեստը, ԵՄ հետ Ասոցիացիայի մասին պայմանագիրը կդադարեցվի:

Ասոցիացիայի մասին համաձայնագրում արտացոլված են տնտեսական ինտեգրման, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության ուղղությունները: Համաձայնության նպատակն է քաղաքական ասոցիացիան և ԵՄ հետ համագործակից երկրների աստիճանական տնտեսական ինտեգրացիան: Ասոցիացիայի մասին համաձայնագիրը ներառելու է խորը և համակողմանի ազատ տնտեսական գոտու մասին դրույթ: Ասոցիացիայի մասին համաձայնագիրը կփոխարինի Համագործակցության և գործընկերության մասին համաձայնագրին: Հայաստանի և ԵՄ միջև բանակցությունները` Ասոցիացիայի մասին համաձայնագրի վերաբերյալ, մեկնարկել են 2010թ հուլիսի 19-ին:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---