Գիդո Վեստերվելլե. Իրանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն, քանի դեռ Թեհրանը չի վերսկսել բանակցությունները

Գիդո Վեստերվելլե. Իրանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն, քանի դեռ Թեհրանը չի վերսկսել բանակցությունները

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն ՀՀ ԱԳ նախարարի հետ Երևանում տված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Գերմանիան կշարունակի կողմ հանդես գալ պատժամիջոցներին, որոնք ընդունվում են Իրանի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ երկրի միջուկային ծրագրի շուրջ խնդիրները չեն հարթվել: Նախարարը հայտարարել է, որ Գերմանիան դեմ է հանդես գալիս երկրի կողմից միջուկային էներգետիկան ռազմական նպատակներով օգտագործելուն և շարունակելու է պատժամիջոցների քաղաքականությունը ԵՄ մյուս անդամների հետ միասին, քանի դեռ ԻԻՀ չի հրաժարվել իր միջուկային ծրագրից:

Վերջերս միջազգային միջնորդները կոչ էին արել Իրանին թույլ տալ, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները մտնեն Փարչինի համալիր: Թեհրանի իշխանությունները պետք է պատրաստ լինեն լուրջ երկխոսության` առանց որևէ նախապայմանների:

Քեթրին Էշթոնը ևս մեկ անգամ «վեցնյակի» անունից առաջարկել է Իրանին վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Ավելի վաղ իրանական ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները «վեցնյակի» հետ: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ բանակցությունները կարող են վերսկսվել ապրիլին, և Թուրքիան պատրաստ է հյուրընկալել դրանք:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---