«Բանակն իրականում» նախաձեռնությունը պահանջում է խորհրդարանական լսումներ կազմակերպել

PanARMENIAN.Net - «Բանակն իրականում» նախաձեռնությունն այսօր դիմում է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին և այլոց: Դիմումում, մասնավորապես նշվում է, որ, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամների և փորձագետների գնահատմամբ, փետրվարի 23-ին ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծ հակասում է մարդու հիմնարար իրավունքներն ամրագրող ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին և հնարավորություն է ստեղծում օրենքով (ստատուտով) սահմանված կարգով զինված հեղաշրջում իրականացնելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի շուրջ ծավալված հակասական գնահատականներն ու առաջիկա ընտությունների հետ կապված մտահոգությունները` «Բանակն իրականում» նախաձեռնությունը պահանջում է, մինչև փաստաթղթի երկրորդ ընթերցմանն անցնելը, կազմակերպել խորհրդարանական լսումներ` հասարակայնության ներկայացուցիչների ներգրավմամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---