Գերմանիայի ԱԳ նախարար. Սիրիան հումանիտար աղետի սահմանագծին է

Գերմանիայի ԱԳ նախարար. Սիրիան հումանիտար աղետի սահմանագծին է

PanARMENIAN.Net - Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն հայտարարել է, որ Սիրիան գտնվում է հումանիտար ճգնաժամի եզրին և Ասադի կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որոնք ուղղված են նրան, որպեսզի թույլ չտան, որ խաղաղ բնակչությունը զոհ գնա արյունալի բախումներին: Առաջին հերթին, Գերմանիան պատրաստ է անհրաժետ օգնություն ցուցաբերել քաղաքացիական անձանց: Գերմանիայի ԱԳ նախարարը ընդգծել է նաև սիրիական տարածքում փոքրամասնություններին պաշտպանելու անհրաժեշտությունը:

Մարտի 12-ին Գերմանիաի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է. «Գերմանիան կոչ է անում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մերձավորներին լքել նրա համախոհների շարքրեը»: Վեստերվելլեի խոսքով, Սիրիայում իրավիճակը կարելի է շտկել Եմենի ճգնաժամի հաղթահարման փորձը նկատի ունենալով: Դրա համար գերմանացի նախարարն առաջարկում է կենտրոնանալ երեք կետերի վրա. բռնության դադարեցում, բնակչությանը օգնության տրամադրում և խաղաղ քաղաքական վերափոխումներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---