ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել գենդերային խնդիրներին նվիրված քննարկում

ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել գենդերային խնդիրներին նվիրված քննարկում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գրասենյակում մարտի 16-ին տեղի է ունեցել գենդերային հավասարության մասին քննարկում: Բանավեճը վարում էր «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը:

Ինչպես հաղորդում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից` մասնակիցները խոսել են գենդերային հավասարության և կանանց հզորացման խթանմանն ուղղված ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու Հայաստանի ջանքերի մասին:

Մասնակիցները քննարկել են նաև գենդերային քաղաքականության վերաբերյալ Կառավարության հայեցակարգը, ինչպես նաև «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագիծը և այլ հարցեր:

Միջոցառման ժամանակ բաժանվել է ՄԱԿ-ի վերաբերյալ հայալեզու տարբեր գրականություն:

Partner news
 Ուշագրավ
Պետական բուհեր դիմում-հայտերի ընդունման առաջին փուլն ավարտվել է անցած տարվա 16 870-ի փոխարեն այս տարի 12 740 դիմորդով
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
Partner news