Վեստերվելլե. Գերմանիան կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Վեստերվելլե. Գերմանիան կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Երևանում տեղի ունեցած Գերմանիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Գիդո Վեստերվելլեի ու Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամլո ասուլիսում Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ գերմանական կողմը ևս ողջունում է հայկական ու թուրքական կողմերի ջանքերը, ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, իր հերթին ամեն ինչ կանի աջակցելու համար բանակցային գործընթացին:

Ավելի վաղ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը բազմիցս նշել է, որ Գերմանիան ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատումը: Դեսպանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է թուրքական կողմից և նրա հարաբերությունները կարգավորելու ցանկությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---