Առանց թույլտվության թանկարժեք մետաղներից իրերի մանրածախ առքուվաճառքի համար տուգանք կնշանակվի

Առանց թույլտվության թանկարժեք մետաղներից իրերի մանրածախ առքուվաճառքի համար տուգանք կնշանակվի

PanARMENIAN.Net - ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ռաֆիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով սահմանվում է, որ առանց թույլտվության համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առքուվաճառք իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկի չափով:

Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկներ չեն ստացվել: Փաթեթն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանի ներկայացմամբ` նախագիծը լրամշակվել է պատգամավորների առաջարկների հաշվառումով: Այս օրինագիծը ևս ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Partner news
 Ուշագրավ
Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է
Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում
Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ
Partner news