Ստանիսլավ Տարասով. Բաքուն երբեք չի պատերազմի Մոսկվայի դեմ

Ստանիսլավ Տարասով. Բաքուն երբեք չի պատերազմի Մոսկվայի դեմ

PanARMENIAN.Net - Անդրկովկասում սպառազինությունների մրցավազքը ժամանակի և իրավիճակի շարունակական անկայունության նշան է, այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

«Ինչ վերաբերվում է Ադրբեջանին և Իսրայելի հետ նրա ռազմական պայմանագրին, ապա խոսքը, ամենայն հավանականությամբ, գնում է նախազգուշական միջոցների մասին՝ կապված Իրանում հնարավոր իրադարձությունների հետ: Թեև պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ գնված զենքը կարող է օգտագործվել Ղարաբաղի դեմ: Բայց դրանք խոսքեր են: Երևում է՝ Իսրայելը կառուցում է Թուրքիայի ռազմաքաղաքական հակակշիռը»,- ասել է քաղաքագետը:

Նրա խոսքով, սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում ոչ մի լավ բանի չի հանգեցնի, միաժամանակ հավելելով, որ դերասանները զուր չեն ասում, որ առաջին ակտում պատից կախված զենքը վերջինի ժամանակ պետք է կրակի:

Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք այդ զենքն օգտագործվել Մոսկվայի դեմ, փորձագետը նշել է, որ դա անիրական նախագիծ է. «Բաքուն երբեք չի պատերազմի Մոսկվայի դեմ: Այն պատճառով չէ, որ ուժերն անհավասար են, այլ նրա համար, որ նրանք հիշում են 2008-ի կովկասյան պատերազմի դասերը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---