Իրանը համաձայն է ՄԱԳԱՏԷ-ի դիտորդների այցին երկիր

Իրանը համաձայն է ՄԱԳԱՏԷ-ի դիտորդների այցին երկիր

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է երկիր թողնել ՄԱԳԱՏԷ-ի միջազգային դիտորդներին, ովքեր երկրում կաշխատեն մշտական հիմունքներով և փոխարենը պահանջում է Թեհրանի խաղաղ միջուկային ծրագրի զարգացման գործում արևմտյան պետությունների հետ համագործակցություն, ուրբաթ օրը հայտնել է Իսլամական հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլահ Ալի Համենեիի արտաքին գործերի խորհրդական Մոհամմադ Ջավադ Լարիջանին:

«Իրանը պատրաստ է 100%-անոց թափանցիկություն առաջարկել Արևմուտքի համագործակցության դիմաց»,- հայտնել է նա:

Այաթոլլահի խորհրդականը նշել է, որ Իրանը հույս ունի արևմտյան պետությունների հետ համագործակցության և այն բանի, որ նրանք Թեհրանին մինչև 20%-ով հարստացված ուրան կվաճառեն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---