Քեմերոն. Եթե Իսրայելը որոշի հարձակվել Իրանի վրա, ապա Բրիտանիայի կողմից աջակցություն չի ստանա

Քեմերոն. Եթե Իսրայելը որոշի հարձակվել Իրանի վրա, ապա Բրիտանիայի կողմից աջակցություն չի ստանա

PanARMENIAN.Net - Եթե Իսրայելը որոշի հարձակվել Իրանի վրա, ապա Բրիտանիայի կողմից աջակցություն չի ստանա: Այդ մասին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Նրա խոսքով՝ բրիտանական կառավարությունը Իսրայելին պարզաբանել է իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: «Մենք իսկապես Իսրայելի բարեկամներն ենք, բայց ներկա պահին մենք չենք օժանդակում հնարավոր հարվածն Իրանին, քանի որ համոզված ենք, որ պատժամիջոցների շրջանակներում բոլոր հնարավորությունները չէ, որ օգտագործվել են»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---