Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիաի նախագահ է ընտրվել Անդրանիկ Հովսեփյանը

Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիաի նախագահ է ընտրվել Անդրանիկ Հովսեփյանը

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայում տեղի են ունեցալ առաջին նախագահական ընտրություններտ: Պաշտոնը գլխավորում է ՄՄՀՊԻ 4-րդ կուրսի ուսանող Անդրանիկ Հովսեփյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են Ասոցիացիայում, հենց նրա նախագահական ծրագիրն է մեծ հետաքրքրություն առաջացրել ՄՀԵԱ խորհրդի շրջանակներում:

«Ինձ համար մեծ պատիվ է զբաղեցնել այս պաշտոնը, իմանալ, որ ինձ վստահում է Խորհուրդը, որ ինձ հավատում են: Հայ երիտասարդական կազմակերպության նախագահ լինելը շատ պատասխանատու է և ես դա քաջ գիտակցում եմ: Ես այն մարդկանցից եմ, որոնք երբեք չեն վախենում պատասխանատվությունից և դա ապացուցում են գործով»,-ասել է Հովսեփյանը:

Ասոցիցաիան գոյություն ունի 2011թ մարտի 3-ից և տվյալ պահին միավորում է Մոսկվայի ավելի քան 20 ԲՈՒՀ-երի հայկական ուսանողական համայնքները: ՄՀԵԱ ստեղծողն ու առաջին նախագահն է եղել Հենրի Սարդարյանը:

Նախագահ Հովսեփյանի ուղերձում ասվում է. «Մենք ցանկանում ենք ոչնչացնել այն կարծրատիպը, որ հայերն անկազմակերպ ազգ են: Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ երիտասարդության ձայնը լսելի լինի և նրա հետ հաշվի նստեն, ցանկանում ենք, որ հայ երիտասարդությունը միասնական և ուժեղ լինի և մենք ձգտելու ենք այս ամենին:

Կառույցն այնքան ճկուն է, որ ցանկացած գաղափար և նախաձեռնություն կարող է կյանքի կոչվել: Ղեկավարությունն այնքան լեգիտիմ է, որ յուրաքանչյուրը կարող է իրեն փորձել ցանկացած պաշտոնում: Կարևորը ցանկությունն ու ջանքերն են:

Ես մի փոքր անգամ չեմ կասկածում մեր հաջողությանը, կազմակերպության հաջողությանը, քանի որ այստեղ համախմբված են Պատմական հայրենիքի բոլոր հայրենասերները: Մենք կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի արդարացնենք ամենահամարձակ սպասումները, և սրանք պարզապես բառեր չեն, այլ պարտքի զգացում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---