18  18.03.12 - "Հայակ 2012" ազգային կինոյի մրցանակաբաշխությունը

Ամենաշատ «Հայակ»-ը ստացավ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմը

Ամենաշատ «Հայակ»-ը ստացավ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմը

PanARMENIAN.Net - Առնոլդ Աղաբաբովի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմը մարտի 18-ին` Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Հայակ» առաջին մրցանակաբաշխությանը, հաղթեց երեք անվանակարգերում:

Յուրի Հարությունյանը հաղթեց «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում, ֆիլմի գլխավոր դարասանուհուն մարմնավորած Աննա Էլբակյանը ճանաչվեց լավագույն դերասանուհի: Ժյուրին գնահատեց նաև Ֆիլմի սցենարը և «Հայակ»-ի արժանացրեց նաև Առնոլդ Աղաբաբովին և Զորայր Խալափյանին: Ֆիլմի օպերատորը` Լևոն Աթոյանցը, «Հայակ»-ի արժանացավ հայկական կինոյում ունեցած ավանդի համար:

«Հայակ» մրցանակաբաշխությունն ամփոփում էր վերջին 20 տարիների հայկական կինոարվեստի արդյունքները: Փետրվար ամսին ժյուրին փակ քվեարկությամբ արդեն ընտրել էր 12 անվանակարգերում հավակնորդ 36 ֆիլմերը (3-ական ֆիլմ յուրաքանչյուր անվանակարգում): Քվեարկությունը տեղի է ունեցել նախապես կազմված անկախ հաշվիչ հանձնաժողովի ներկայությամբ:

Լավագույն ֆիլմ է ճանաչվել Վիգեն Չալդրանյանի «Ձայն Բարբառո... »-ն:

«Լավագույն ռեժիսոր» անանակարգի հաղթողն է դարձել Հարություն Խաչատրյանը «Սահման» ֆիլմի համար:

Հատուկ մրցանակներ տրվեցին նաև մի շարք կինոգործիչներին` Սոս Սարգսյանին, Արտավազդ Փելեշյանին, ռեժիսորներ Արման Մանարյանին և Ալբերտ Մկրտչյանին, ինչպես նաև Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---