Եգիպտացի մեկնաբան. Ահաբեկչությունները Սիրիայում տարածաշրջանի մասնատման ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրի մաս են կազմում

Եգիպտացի մեկնաբան. Ահաբեկչությունները Սիրիայում տարածաշրջանի մասնատման ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրի մաս են կազմում

PanARMENIAN.Net - Եգիպտական «Նասիրիի կոնգրես» կուսկացության առաջնորդի տեղակալ Ֆարուք Ալ-Աշիրին Ալ-Ալամ հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում ասել է, որ Դամասկոսում տեղի ունեցած պայթյունները իրենց բնույթով շատ չեն տարբերվում Էդլեբում և Հոմսում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից:

«Սիրիայում այսօր տեղի ունեցող իրադարձությունները ամերիկա-իսրայելական ծրագրի մի մասն են, որի նպատակն է տարածաշրջանը մասնատել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման և մի շարք արաբական պետությունների միջոցով»,-ասել է եգիպտացի մեկնաբանը:

«Եթե Սիրիայում բռնությունը դադարեցվի, Քոֆի Աննանը կկարողանա շարունակել իր առաքելությունը և արդյունքներ ստանալ»,-ասել է Ալ-Աշիրին, հաղորդում է «Իննովեշչանիեն»:

Շաբաթ օրը Դամասկոսում երկու ավտոմեքենաների պայթյունների արդյունքում զոհվել է 27, վիրավորվել 140 մարդ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---