Հրանտ Դինքի մարդասպանի հետ լուսանկարված ոստիկանը հաջող կարիերա է անում

Հրանտ Դինքի մարդասպանի հետ լուսանկարված ոստիկանը հաջող կարիերա է անում

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է թուրքական Todays Zaman պարբերականը, ոստիկանը, որը հայտնի է հայ լրագրող Հրանտ Դինքի մարդասպան` Օգյուն Սամաստի հետ իր լուսանկարներով, բավականին մեծ առաջընթաց ունի իր կարիերայում: Ոստիկանի հասցեին ակնկալվող լուրջ մեղադրանքների կամ տույժերի փոխարեն, նրան ընդամենը մեկ օրով զրկեցին աշխատավարձից, ընդ որում դատարանում բողոքարկման արդյունքում այդ պատժամիջոցը ևս չեղյալ համարեցին: Եվ ընդհակառակը, զանգվածային լրատվամիջոցներին, որոնք լուսաբանում էին հետաքննությունը, մի շարք մեղադրանքներ են ներկայացվել` գաղտնի տեղեկատվություն հրապարակելու համար:

Դինքի մարդասպան Օգյուն Սամաստին, ում հետ լուսանկարվել էր ոստիկանը, դատարանը դատապարտեց 22 տարի ազատազրկման:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---