Միջկրոնական համաժողովի մասնակիցները կոչ են արել մահմեդական առաջնորդներին վերանայել իրենց քաղաքականությունը քրիստոնյաների հարցում

PanARMENIAN.Net - Նորին գերազանցություն արքայազն Էլ Հասան բին Թալալի կողմից կազմակերպված համաժողովին հավաքվել են ավելի քան 75 քրիստոնյա և մահմեդական փորձագետներ արաբական երկրներից: Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում քրիստոնեության ապագան: Մեծի տունն Կիլիկիոն համաժողովում ներկայացնում էր արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը:

Արքայազն Էլ Հասանն իր ելույթում հայտարարել է, որ քրիստոնյաների հեռացումը տարածաշրջանից վնաս է հասցնում ինչպես քրիստոնյաներին, այնպես էլ մահմեդականներին և կոչ արել իսլամցի առաջնորդներին վերանայել իրենց քաղաքականությունը տեղի քրիստոնյաների նկատմամբ:

Արքեպիսկոպոսը հանդիպել է արքայազնի հետ և նրան հանձնել Արամ Առաջինի ողջույնը: Արքայազնը շնորհակալություն է հայտնել արքեպիսկոպոս Սարգսյանին և հիացմունք հայտնել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ջանքերով միջկրոնական համաձայնության առաջխաղացման գործում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---