Պենտագոնը մոդելավորել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը, հետևությունը՝ ոչ մի լավ բան

Պենտագոնը մոդելավորել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը, հետևությունը՝ ոչ մի լավ բան

PanARMENIAN.Net - Ամերիկյան զինվորական հրամանատարությունը մարտին անցկացրել է Internal Look («Ներքին հայացք») երկշաբաթյա վիրտուալ զորավարժությունները, որոնց արդյունքում մանրամասնորեն մոդելավորել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա և դրան հետևող իրադարձությունները: Այդ մասին գրում է The New York Times-ը՝ մեջբերելով Պենտագոնում սեփական աղբյուրներին:

Գեներալները և ծովակալները հանգել են հետևության, որ իսրայելական հարվածն իրանական միջուկային օբյեկտներին գրեթե անմիջապես կհանգեցնի հակամարտության մեջ ԱՄՆ-ի ներքաշմանը և հարյուրավոր ամերիկացիների մահվանը:

Միաժամանակ զորավարժությունների մասնակիցները հանգել են հետևության, որ ԱՄՆ-ն Իսրայելի հետ ի վիճակի չէ լիովին դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը: Միակ բանը, որին նրանք կարող են հասնել՝ այն մի քանի տարով հետաձգելն է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---