Սեյրան Օհանյանը Պենտագոնի ղեկավարի հետ կքննարկի հայ-ամերիկյան գործակցությունը պաշտպանական ոլորտում

Սեյրան Օհանյանը Պենտագոնի ղեկավարի հետ կքննարկի հայ-ամերիկյան գործակցությունը պաշտպանական ոլորտում

PanARMENIAN.Net - Մարտի 19-ին աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հայտնում է ՕՆ մամլո ծառայությունը, այցի շրջանակներում պատվիրակությունը Հայաստանի գործընկեր Կանզաս նահանգում հանդիպումներ կունենա նահանգապետ Սեմ Բրաունբաքի, Սենատինախագահ Ստեֆան Մորրիսի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Օ՛Նիլի և Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի հետ:

Վաշինգտոնում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումները ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լեոն Պանետտայի,Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դեվիդ Պետրեուսի, Պաշտպանության քարտուղարի տեղակալ Ջոզեֆ ՄքՄիլանի, Պետքարտուղարի տեղակալներ ՖիլիպԳորդոնի և Էնդրյու Շապիրոյի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն ուտարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում նախատեսված են նաև ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Անգելա Քեյնի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի պետիպաշտոնակատար Դմիտրի Տիտովի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---