Խուան Մարտին Դել Պոտրոն որոշել է կրկին հանդես գալ Արգենտինայի թենիսի հավաքականում

Խուան Մարտին Դել Պոտրոն որոշել է կրկին հանդես գալ Արգենտինայի թենիսի հավաքականում

PanARMENIAN.Net - Արգենտինայի հավաքականի ավագ Մարտին Խայտեն մեկնաբանել է Խուան Մարտին Դել Պոտրոյի որոշումը` խաղալ ազգային հավաքականի կազմում` ապրիլին կայանալիք Դևիսի գավաթի քառորդ եզրափակիչում:

«Ես գիտեի, որ Խուան Մարտինը չի կարողանա հավաքականին օգնել գերմանացիների դեմ պայքարում, և նա այդ մասին բազմիցս հայտարարել է: Սակայն BNP Paribas Open-ի ավարտից հետո Դել Պոտրոն ինքն է ինձ ասել, որ կցանկանար քառորդ եզրափակիչում խաղալ խորվաթների դեմ»,-Խայտեի խոսքը հաղորդում է gotennis.ru-ն:

Վերջին անգամ Դել Պտորոն հավաքականի կազմում խաղացել է Դևիսի գավաթի նախորդ տարվա եզրափակիչում` իսպանացիների դեմ: Ներկայումս արգենտինացին АТР վարկանիշում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

Արգենտինայի հավաքականը խորվաթների հետ կխաղա ապրիլի 6-8` Բուենոս Այրեսում` «Parque Roca-ում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---