DreamWorks լեգենդար ստուդիան երկու տարվա ընթացքում չինացիների հետ համատեղ նոր ֆիլմ կթողարկի

DreamWorks լեգենդար ստուդիան երկու տարվա ընթացքում չինացիների հետ համատեղ նոր ֆիլմ կթողարկի

PanARMENIAN.Net - DreamWorks Animation-ը պատրաստվում է չինական ընկերությունների հետ համատեղ անիմացիոն ստուդիա կառուցել Շանհայում, որտեղ երկու տարվա ընթացքում կթողարկցի առաջին ֆիլմը, հաղորդում է Bernama լրատվական գործակալությունը` հղում կատարելով ամերիկյան ստուդիայի գլխավոր տնօրեն Ջեֆրի Կատցենբերգի խոսքերին:

Կատցենբերգը նշել է, որ ընկերությունը ծրագրում է 2016 թվականին արդեն արտադրությունն այնպես կազմակերպել, որպեսզի յուրաքանչյուր տարի առնվազն մեկ ֆիլմ թողարկվի:

Հաղորդվում է, որ ստուդիան արդեն յոթ զանազան անիմացիոն նախագծերի առաջարկներ է ստացել, որոնք այժմ դիտարկվում են: Սակայն գերապատվությունը կտրվի ընտանեկան ֆիլմերին, որոնք կարտացոլեն Չինաստանի պատմությունը, մշակույթն ու գրականությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---