Հայաստանի ԿԸՀ-ն մերժել է Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթ հարուցելու հարցում

Հայաստանի ԿԸՀ-ն մերժել է Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթ հարուցելու հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ընդունել է որոշում` քաղաքացի Խաչատուր Սուքիասյանի մարտի 17-ի դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին, հաղորդում է ՀՀ ԿԸՀ մամլո ծառայությունը:

Ընդդիմադիր օլիգարխ, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից Խաչատուր Սուքիասյանը մտադիր էր 10-րդ մայրաքաղաքային միամանդատ համայնքում իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում:

Սուքիասյանին մերժել են նրա թեկնածությունը գրանցելու հարցում այն պատճառով, որ նա վերջին հինգ տարվա ընթացքում անընդմեջ Հայաստանի տարածքում չի բնակվել: Հարկ է նշել, որ նույն այդ ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու նաև «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---