Հայ երեք սամբիստներ հանդես կգան Անատոլի Խարլամպիևի 33-րդ հուշամրցաշարում

Հայ երեք սամբիստներ  հանդես կգան Անատոլի Խարլամպիևի 33-րդ հուշամրցաշարում

PanARMENIAN.Net - Մարտի 25-26 Մոսկվայում կկայանա սամբոյի աշխարհի Սուպերգավաթի փուլը՝ Անատոլի Խարլամպիևի հուշամրցաշարը:

Մրցաշարին Հայաստանը կներկայացնեն 3 սամբիստներ` Տիգրան Կիրակոսյանը (52կգ ք/կ), Գարիկ Քոսակյանը (68 կգ ք/կ) և Արև Անտոնյանը (57կգ ք/կ): Հավաքականին ուղեկցում է Հայաստանի վաստակավոր մարզիչ Էդուարդ Ասլանյանը, որը մրցաշարի ընթացքում դատելու է մենամարտերը:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը, մրցաշարին Հայաստանը ներկայացել է փոքր կազմով, քանի որ կան ֆինանսական խնդիրներ:

«Գումարները, որոնք մենք ստանում ենք Հայստանի սպորտի նախարարությունից, ծախսում ենք աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցելու վրա: Այս մրցաշարին կարողացել ենք մարզիկներ ուղարկել հովանավորների ֆինանսական աջակցության շնորհիվ: Ֆինանսական խնդիրների պատճառով հավաքականը չի մեկնել անգամ հավաքի. Սամբիստները մարզվել են իրենց անհատական մարզիչների հետ»,-ասել է Հայրապետյանը:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով, սա Եվրոպայի երիտասարդական առաջանությանը նախորդող նախապատրաստական մրցաշար է: Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 5-9-ը:

Սամբո սպորտաձևի հիմնադիր Խարլամպիևի հուշամրցաշարը աշխարհի Սուպերգավաթի 4 մրցաշարերից է: Այս մրցաշարը Մոսկվայում տեղի կունենա 33-րդ անգամ:

Մրցաշարին կմասնակցի 28 երկիր: Մրցումները կանցկացվեն 22 քաշային կարգերում: Սպասվում է, որ մրցագորգ դուրս կգան ավելի քան 250 մարզիկներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---